News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ռումբի ահազանգը կեղծ է եղել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.24-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 13ա շենքում (ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության շենք) ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ:

Տարածքի ուսումնասիրման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության, աած, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ հերթապահները եւ «1-03» ծառայության դիսպետչերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ