News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը թեմի կայքի միջոցով տեղեկացրել է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շրջաբերական է ուղղել Հայ Եկեղեցու բոլոր թեմերին` կազմակերպելու դրամահավաք սիրիահայ համայնքին սատարելու համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հաստատել է տեղեկատվությունը` հավելելով, որ Սիրիայում ստեղծված կացության հետեւանքով սիրիահայությունը կարիք ունի համայն հայության զորակցության: Այս նպատակով է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը դիմել իր բոլոր թեմերին եւ աշխարհասփյուռ հայությանը` հորդորելով ըստ կարելիության մասնակցել նախաձեռնված հանգանակությանը` ի հոգածություն սիրիաբնակ հայորդիների կարիքների:

Հավաքված գումարները Մայր Աթոռը Դամասկոսի հայոց թեմի միջոցով կուղղի համայնքի անդամների կարիքներին, կօգնի կրթական եւ մշակութային հաստատություններին` վերապրելու այս դժվարին շրջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ