News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2013 թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու «Եկամտային հարկի մասին» նոր օրենքը, որով կփոխվի աշխատավարձերի հարկման ձեւը, սակայն աշխատավարձերի նվազում չի լինի: Այդ մասին այսօր` օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա տեղեկացմամբ` նոր, միասնական եկամտային հարկը կունենա հետեւյալ դրույքաչափերը` 24.4% (մինչեւ ամսական 120 հազ. եկամտի դեպքում) եւ 26 % (ամսական 120 հազ. դրամը գերազանցելու դեպքում):  Այս դրույքաչափերը կփոխարինեն այսօրվա գործող եկամտահարկին ու սոցիալական աապահովության վճարներին: Վ. Գաբրիելյանը նշեց, որ օրենքով արգելվում է գործատուին` 2013 թ. հունվարին առանց հիմնավոր պատճառաբանման նվազեցնել աշխատողների աշխատավարձը, ալապես նրանց մոտ կառաջանան հավելյալ հարկային պարտավորություններ:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի` գործատուները նույնպես հավելյալ ծախսեր չեն կատարի: Ամսական 100 հազ. դրամ աշխատավարձ վճարելիս գործատուի հավելյալ ծախսը ընդամենը 775 դրամ է, որը սակայն կփոխհատուցվի հաշվետվությունների քանակի նվազման, դրանց կազմման վրա ծախսվող ջանքերի կրճատման շնորհիվ: Այսինքն` գործատուն ներկայիս երկու հաշվետվության փոխարեն (եկամտահարկի ու սոցիալական ապահովության) կկազմի միայն մեկ միասնական հաշվետվություն, ու պարտադիր այն կներկայացնի էլեկտրոնային եղանակով:

Եկամուտների հարկման փոփոխություններն իրականացվում են կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ