News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապաստան հայցողները տեղավորվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ենթակայությամբ գործող «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում:

Սովորաբար պետական բյուջեից ամեն տարի գումարներ նախատեսվում են 30 ապաստան հայցողի հաշվարկով: Սակայն, կապված սիրիական դեպքերի հետ, փաստացի կացարանում արդեն տեղավորվել են 35 հոգի, ու առաջիկայում այդ թիվը կավելանա: Կացարանում ապրողների համար կառավարությունը հոգում է ինչպես կոմունալ, այնպես էլ սննդի, հիգիենայի պարագաների, անձնական սպիտակեղենի գծով ծախսերը:

Լրացուցիչ ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է պետական բյուջեից լրացուցիչ գումարներ հատկացնել: Միգրացիոն պետական ծառայությունը դիմել է ՀՀ կառավարությանը` տրամադրել եւս մոտ 2 մլն դրամ; Հարցը ներառվել է ՀՀ կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ