News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ՄՏՍ կոնեկտ» կամ «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ, կամ E960 3G Wi-Fi երթուղիչ օգոստոսի 28-ից դեկտեմբերի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ձեռք բերելու դեպքում՝ գներոդները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, խաղարկությանը մասնակցելու համար կարելի է նաեւ բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ +», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաեւ «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, իսկ մոդեմը ստանալ անվճար: «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվողները եւս կմասնակցեն վիճակահանությանը:

Վիճակահանության շահողները կորոշվեն նշված մոդեմները ձեռք բերողների եւ փաթեթներին բաժանորդագրվողների թվից` պատահական ընտրությամբ:

Վիճակահանությամբ կխաղարկվեն` HTC Flyer պլանշետային համակարգիչներ, ինչպես նաեւ Google Nexus S, BlackBerry® BoldTM 9700, MTS Ego սմարթֆոններ եւ MTS Touch 551 հեռախոսներ:

Ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` «Chevrolet Camaro» սպորտային ավտոմեքենա:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:

Տպել
Ամենաշատ