News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի՝ «Սպարտակի երկրպագուները Ստամբուլում Հայաստանի եւ Արցախի դրոշն են պարզելու» հրապարակումից հետո «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը հարձակման ենթարկած թուրքական Ayyıldız հաքերների խումբը սպառնացել էր կոտրել հայկական պետական կայքերը։

Թուրքական Yenisafak-ի փոխանցմամբ՝ թուրք հաքերների Ayyıldız խումբը հայտարարել էր, թե որոշում է կայացվել հարձակում գործել Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի եւ այլ պետական կայքերի դեմ, եթե «Սպարտակ»-ի երկրպագուները Ստամբուլում կայանալիք «Ֆեներբահչե»-«Սպարտակ» խաղին սադրանքներ իրականացնեն։

Նշենք, որ օգոստոսի 29-ի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած «Ֆեներբահչե»-«Սպարտակ» պատասխան խաղն անցել է անվտանգության խիստ միջոցառումների ներքո եւ առանց լուրջ միջադեպերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ