News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահական ընտրություններում «Ժառանգությունը» որպես միասնական թեկնածու տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց Ժառանգության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Դիտարկմանը, թե այլ կուսակցություններ կամ քաղաքական ուժեր որպես նախագահի միասնական թեկնածու իրենց թեկնածուին են առաջարկում, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պատրաստ են քննարկումներ ծավալել եւ հայտարարի գալ, թե որ թեկնածուն է ավելի մրցունակ:

Լրագրողները հիշեցրեցին, որ Գյումրիում ՀՅԴ-ին սատարում է թե ՀԱԿ-ը, թե «Ժառանգությունը», եւ հետաքրքրվեցին, թե հնարավոր է, որ այդ ձեւաչափը գործի նաեւ նախագահական ընտրություններում, ինչին ի պատասխան Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Մենք ոչինչ չենք կարող բացառել  համագործակցության համատեքստում եւ կարծում եմ, որ եթե իրապես ընդդիմադիր ուժեր են, ապա այդ դաշտում պետք է միասնական մոտեցմամբ գործեն»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ