News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմաններում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է, բայց այդ խախտումը ավելի մեծ մասշտաբներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սահմանին որեւէ սաստակացում չկա, իսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  հրամանը` զորքերի զգոնությունը բարձրացնելու մասին, կատարվում է:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը եւ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հրահանգել է, բարձրացնել է մեր զորքերի զգոնությունը` նշելով, որ դա անհրաժեշտ պայման է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ