News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ ինքնաբուխ բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ:

«Ամոթ Հունգարիային», «Հունգարիան աջակցում է կացնահարողներին», «Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի», «Հունգարիայում արդարադատությունը 2 միլիարդ դոլար արժե» եւ մի քանի այլ ցուցապաստառներով բողոքի ակցիայի կազմակերպիչները դեսպանատան առջեւ մոտ 3 ժամ են անցկացրել: Մինչ այդ դեսպանությունից բացատրություն ստանալու նպատակով  էլեկտրոնային նամակների եւ հեռախոսով կապ հաստատելու ցուցարարների փորձերն անպարդյուն են անցել:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, բողոքի ակցիայի վերջում դեսպանատան տարածքում հայտնվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի աշխատակից, ով պարզապես գրանցեց ցույցի կազմակերպիչների անունները` նշելով, որ պաշտպանության համար ահազանգ է ստացվել դեսպանությունից: Ցույցի ավարտին Վաշինգտոնում գործող «Արմենիան ռեփորթըր» թերթի գլխավոր խմբագիր Էմիլ Սանամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների որոշումը նշանակում է, որ այդ երկրում հայտնված արտասահմանցիներն այլեւս անվտանգ չեն կարող զգալ իրենց, «քանի որ Հունգարիայում մարդասպաններն ազատ են արձակվում իշխանությունների կամքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ