News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունգարիայում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը քաղաքական որոշման հիման վրա էր: Այս մասին այսօր`սեպտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսին ասաց  մահից հրաշքով փրկված եւ հունգարական դատարանի կողմից տուժող ճանաչված  Հայկ Մակուչյանը եւ ավելացրեց, որ իր արդարության իրավունքը չի իրագործվել մինչեւ վերջ:

Հայկ Մակուչյանի խոսքով, ինքը ներկայումս խորհրդակցում է իրավաբանների հետ եւ բոլոր հնարավոր միջոցները ուսումնասիրում է,  որպեսզի դատական կարգով կարողանա հայց ներկայացնել եւ պաշտպանել  իր շահերը դա կլինի Հունգարիայի կառավարություն դեմ, թե Ադրբեջանի:  «Այն, որ բոլոր ատյաններին դիմելու եմ, դա միանշանակ է, բայց միգուցե կարիք կա դիմելու Հաագայի դատարան, քանի որ սպանությունը կատարվել է ազգամիջյան հողի վրա»,- նկատեց հրաշաքով կենդանի մնացած Հայկ Մակուչյանը:

Հայկ Մուկուչյանը նաեւ վստահություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները իրեն կօգնեն եւ կաջակցեն այս գործում:  «Կասկած անգամ չունեի, որ էստադիցիայի դեպքում Ռամիլ Սաֆարովը չի կրելու իր պատիճը: Մի թույլ հույս կար, որ նրան կարող են արքայական պայմաններով ձեւական պահել բանտում: Բայց Ադրբեջանի ղեկավարության ցինիզմը ամեն ինչ գերազանցեց»,- ավելացրեց Հայկ Մակուչյանը:

Ինչ վերաբերում է մեր իշխանությունների բացթողումներին, բանախոսը ասաց, որ գերատեսչություններին գնահատական տալը իր գործը չէ, քանի որ մինչեւ երեկ Ռամիլ Սաֆարովը նստած էր Հունգարական բանտում եւ կրում էր ցմահ պատժաչափ առաջին 30 տարին առանց ներման իրավունքի: «Այստեղ ֆունկցիան պետք է լիներ նրանում, որ անընդհատ պետք է նրանց հիշեցվեր դրա անթույլատրելիության մասին, ինչը, ելնելով բազմաթիվ հայտարարություններից, արվել է: Աննախադեպ քայլ է կատարվել, հետեւաբար գնհատականներ չեմ կարող տալ»,- ավելացրեց  Հայկ Մակուչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ