News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համացանացում օնլայն-դիմում է  հայտնվել, որով հունգարական կառավարությունից պահանջվում է ներողություն խնդրել ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու եւ այդ կերպ ազատ արձակելու համար, հաղորդում է   «Nouvelles d'Arménie»-ին:

«Սաֆարովը Բաքվում ընդունվեց որպես հերոս: Արդարության եւ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին այս անարգանքը պետք է բոլորին դրդի ստորագրել այս դիմումը»,-ընդգծում են հեղինակները:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ