News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:

Նախագահը մասնակցել է նաեւ երեկոյան մայրաքաղաքում կազմակերպված տոնական միջոցառմանը:

 Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների խոսնակներ Հովիկ Աբրահամյանն ու Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ