News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ, հրադադարի ռեժիմը հայկական կողմի խախտելու հետեւանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը խորհուրդ տալով ինքնուրույն պարզել տեղի ունեցածի հանգամանքները իր իսկ բանակի ներսում, ոչ թե արտաքին մեղավորներ փնտրել:

Հովհաննիսյանի խոսքով` հայկական կողմը չի պատասխանել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուն:

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` Աղդամի ուղղությամբ վիրավորվել է ադրբեջանական բանակի զինվոր Ջեյհուն Մամեդլին: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց եւ շուտով մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ