News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի եւ Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Հեկտոր Մարկոս Թիմերմանը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ