News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի որոշումը 2004թ. հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու վերաբերյալ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, իսկ նրա հերոսացումը կնպաստի տարածաշրջանում առանց այն էլ մեծ լարվածության աճին, ասվում է երկուշաբթի օրը տարածված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները որոշումը Հունգարիայի Հանրապետությունից արտահանձնված հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու վերաբերյալ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորության հակազդեցության միջպետական համակարգի գործունակությունը», -նշվում է փաստաթղթում, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Դրանում նաեւ ասվում է, որ «Այդ քայլը, որն ակնհայտորեն արվել է քաղաքական որոշակի նպատակներով, ոչնչով չի կարելի արդարացնել»:

«Հանցագործի հերոսացումը միայն  կնպաստի տարածաշրջանում առանց այն էլ մեծ լարվածության աճին: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի կատարվածին անկողմնակալ գնահատական տալ», - ընդգծել է Բորդյուժան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ