News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` սեպտեմբերի 6-ին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենի այցի կապակցությամբ, 200-300 երիտասարդներ ինքնաբուխ բողոքի ակցիա են անցկացնում (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի թղթակիցը ԵՊՀ-ից հաղորդում է, որ երիտասարդների ձեռքին տարբեր գրությամբ պաստառներ կան, օրինակ` «Օրենքը բոլորի համար է», «Հունգարիան արժե 2 միլիարդ, իսկ ՆԱՏՕ՞-ն», «Ամոթ», «Ադրբեջանը թքեց միջազգային հանրության վրա», «Մենք ակնկալում էենք ՆԱՏՕ-ի արժանի գնահատականը», «Արյուն=նավթ», «Այդ ամենը նավթային քաղաքականության արդյունք է»:, «ՆԱՏՕ-ի դասընթացները վտանգավոր են մեր կյանքի համար» եւ այլն:

Երիտասարդների մոտ բացի պաստառներից կա նաւե Գուրգեն Մարգարյանի նկարը, ինչպես նաեւ նրան ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ սպանած Ռամիլ Սաֆարովի լուսանկարները` վրան կարմիր խաչ արված:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանելուն պես երիտասարդները նրան դիմավորեցին «Արդարություն» վանկարկումներով, իսկ Անդրես ֆոգ Ռասմուսենը ձեռքվ ողջունեց նրանց եւ մտավ ներս:

Երիտասարդների դժգոհությունը կապված է` այն բանի հետ, որ ՆԱՏՕ-ն արժանի գնահատական չի տվել Ռամիլ Սաֆարովի  Հունգարիայից Ադրբեջան արտահանձնմանն ու դրան հաջորդած ներմանը: 2004 թ-ի փետրվարին Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ նա քնած է եղել,  ինչի համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Երկու սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն` հանուն խաղաղության» շրջանակներում անցկացվելիք անգլերեն լեզվի դասընթացներին: Այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հայրենիք է վերադարձրել, որտեղ նա անհապաղ ազատ է արձակվել:

Հիշցնենք, որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Լուսանկարը`  Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ