News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոտ ժամանակներս բյուջետային ավտոմեքենաների սեգմենտը կլրացվի միանգամից մի քանի լուրջ խաղացողներով, հաղորդում է «Ավտոռամբլերը»:

Պորտալի տվյալներով, Lada Kalina-2-ը, որը Ռուսաստանում ամենավաճառվող մեքենան է, նորացվել է 2004-ին: Նորույթի հիմնական հաղթաթղթերն են պահեստամասերի մատչելիությունը, վերանորոգման ցածր գները եւ իհարկե մեքենայի գինը, որը սակայն, դեռ չի հրապարակվել:

Մոսկվայի միջազգային ավտոսրահում 2012-ին ներկայացված Nissan Almera սեդանը կառուցվել է Bluebird Sylphy-ի բազայի վրա, որի հիմքում ընկած է Renault-Nissan ալյանսի կողմից մշակված B0 պլատֆորմը:

Արտաքնապես Nissan Tiida-ին հիշեցնող նորույթը բեւեռացված արձագանքների տեղիք է տվել ավտոսիրողների շրջանում:
Քա նի որ մեքենան պետք է հավաքվի «ԱվտոՎԱԶ» գործարանում, մեքենայի գինը կլինի այնպիսին, որը թույլ կտա մրցակցել արտասահմանյան բյուջետային մեքենաների՝ Volkswagen Polo Sedan-ի, Hyundai Solaris-ի եւ Renault Logan-ի հետ: Նախնական տեղեկատվությամբ, Almera-ի սկզբնման գինը կկազմի մոտ 550 000 ռուբլի:

Նորույթ Chevrolet Cobalt-ը Ռուսաստանում կվաճառվի նույն ծավալներով, ինչ նախկինում Lanos մոդելը, իսկ դա նշանակում է, որ Cobalt-ը մոտենցիալ բեսթսելլեր է տռուսական շուկայում:

Շուտով Ռուսաստանում կհայտնվի նաեւ Datsun մոդելը: Նախնական տվյալներով, մեքենան կհավաքվի Տոլյատիի գործարանում՝ Lada Kalina պլատֆորմի հիմքի վրա: Նորույթը հարմարեցված կլինի Ռուսաստանում շահագործման համար: Ճապոնացիները մտադիր են այն վաճառել 300 000- 350 000 ռուբլով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ