News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկնարկեց առաջին միջազգային Վիքի-կոնֆերանսը, որն անց է կացվում Համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամի եւ Հայկական Վիքի հանրության կողմից` «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ:

Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված են տարբեր զեկույցներ կրթության ոլորտի զարգացման, Վիքիպեդիա հանրագիտարանի հայալեզու բովանդակության զարգացման եւ ավելացման, տեղական մակարդակում «Վիքի» գործիքների եւ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Առաջին օրը կքննարկվեն, մասնավորապես, հայերենի Վիքիպեդիայի բովանդակության եւ լեզվի զարգացման, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում ազատ հանրագիտարանի օգտագործման հետ կապված հարցեր:

Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբաեւձուների Խորհրդի անդամ Տին Չենի խոսքով, Վիքիպեդիայի հայկական հատվածն ակտիվ զարգանում է: «Միայն 2011թ-ի ընթացքում հայալեզու հոդվածների թիվը կրկնապատկվել է», - ընդգծեց նա:

«Առաջին անգամ Վիքի-կոնֆերանսը անց է կացվում Հայաստանում եւ դա հիանալի հնարավորություն է տեղական մասնագետների եւ հեղինակների համար ծանոթանալու Վիքիմեդիա հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաեւ յուրացնել հիմնադրամի հարուստ միջազգային փորձը: Կազմակերպելով կոնֆերանսը, մենք ունենք հետեւյալ նպատակը. լրացնել հայկական Վիքի հանրության ակտիվիստների թիվը, օգնել ազատ բովանդակության տարածմանը եւ նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը», - նշեց Հայաստանում Վիքիմեդիա ծրագրերի համակարգող Սուսաննա Մկրտչյանը:

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել միջազգային Վիքիմեդիա հիմնադրամի  ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վիքիմեդիայի ներկայացուցիչներ` Հունգարիայից, Վրաստանից եւ Ռուսաստանից: Մասնակիցների եւ հյուրերին թվում են գիտնականներ, հայաստանյան եւ արտասահմանյան բուհերի դասախոսներ եւ կրթության ոլորտում Ինտերնետ-տեխնոլոգիաների կիրառմամաբ շահագրգիռ այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ