News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի կրկեսի շենքը քիչ առաջ պայթեցվեց: Այլեւս այն հավասարեցվել է գետնին, իսկ փոխարենը խոստացել են նոր ու ավելի ժամանակակից կրկեսի շենք կառուցել` երկհարկանի ավտոկայանատեղիով: Շաբաթներ առաջ պայթեցվել էր կրկեսի գմբեթը: (ֆոտոռեպորտաժ)

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝  սեպտեմբերի 8-ին, Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ ժամը 15.30-ից մինչեւ ժամը 16.30-ը կդադարեցվի երթեւեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչեւ Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:

Սակայն շինությունը պայթեցվեց մոտ երկու ժամ ուշացումով: Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ին հայտնել էր, որ պայթեցնող խումբը պայթուցիկ սարքի մեջ կտրվածք («աբրիվ») է հայտնաբերել: Նա նաեւ հավաստել էր, որ շենքը կպայթեցվի, հենց գտնեն կտրվածքը:

Տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ