News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների պատվիրակությունը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հյուրերը ծաղկեպսակ դրեցին զոհված ոստիկանների հուշակոթողին, այնուհետեւ եղան  ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հովանավորությամբ կազմավորված ու հագեցված լսարաններում, շրջեցին կրթահամալիրի տարածքում, ուսումնական մասնաշենքերում, ծանոթացան կրթական հաստատության կառուցվածքին ու ծրագրերին:

Ոստիկանության  պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց եռաստիճան կրթահամակարգի ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները: Ոստիկանական կադրերի պատրաստումն իրականացվում է ուսումնական կենտրոն-քոլեջ-ակադեմիա փուլերով, իսկ ցանկացողները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Այցելության ավարտին հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին եւ դրական գնահատեցին ոստիկանության կրթահամալիրում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ