News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

29-ամյա Անժելայի ամուսինը, ոչ միայն ծեծել ու նվաստացրել է նրան, այլեւ  փորձել է կնոջը «պատիվ տալ», այլ տղամարդկանց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անժելա Ստեփանյանը (անուն-ազգանունը փոխված է):

Նրա խոսքով, ինքը դեռեւս ամուսնանալուց առաջ ընտրության հնարավորություն չի ունեցել, քանի որ ամուսինը փախցրել է իրեն: Իսկ ամուսնական կյանքի ընթացքում միշտ իրեն անօգնական ու միայնակ է զգացել: Երեխաների դաստիարակությամբ եւ խնամքով եւս միայն նա է զբաղվել: «Ամուսինս չարաշահում էր ալկոհոլը, նորմալ չէր աշխատում, ծեծում էր ինձ, խանդի տեսարաններ սարքում, վիրավորում, նվաստացնում, հայհոյում, իսկ մեր բնակարանը խաղատանը պարտվեց: Վերջին շրջանում ամուսինս ինձ մշտապես բռնաբարում էր: Բայց ամենասոսկալին այն էր, երբ ասաց, որ ինձ «պատիվ է տալու» այլ տղամարդկանց, ես չէի կարող այլեւս մնալ այդ տանը եւ փախա գյուղ`մորաքրոջս տուն»,- անկեղծացավ Անժելան: Ծանոթների հորդորով նա դիմել է Կանանց իրավունքների կենտրոն: Հոգեբանական զրույցներից հետո նրանց ընտանիքը միավորվել է: « Տեսնելով ամուսնուս վերաբերմունքը իմ եւ երեխաներիս հանդեպ` որոշեցի նրան հնարավորություն տալ եւ երեխաներիս հետ տուն վերադարձա…»,- ավելացրեց Անժելան:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:

Տպել
Ամենաշատ