News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սլովակիայի ամենահայտնի ազգայնական կուսակցության նախագահ Յան Սլոտան նամակ է հղել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին` իրենց վրդովմունքը հայտնելով Հունգարիայի կառավարության կատարած քայլի վերաբերյալ:

«Սլովակիայի Ազգային Կուսակցության անունից թույլ տվեք խորին ափսոսանք եւ վրդովմունք հայտնել Հունգարիայի կառավարության` Հայաստանի զինվորական սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի հանցագործին արտահանձնելու որոշման կապակցությամբ: Այս ցավալի քայլը հակասում է բոլոր միջազգային եւ իրավական պարտավորություններին»,- նշել է Յան Սլոտան:

Նրա խոսքով, նման արարքն անթույլատրելի է նույնիսկ քրիստոնեության տեսանկյունից: «Սպանությունն ու հանցագործի արտահանձնումը կարող են պատճառ հանդիսանալ միջմշակութային եւ միջկրոնական տարաձայնությունների ուժեղացմանը եւ աջակցեն իսլամ ծայրահեղականներին: Այս կապակցությամբ ակնառու է հունգարական կառավարության խայտառակ երեսպաշտությունը, որը մի կողմից ելույթ է ունենում քրիստոնեական քաղաքակրթությանը հակվածության շուրջ եւ, մյուս կողմից, կատարում է մեր հայ քրիստոնյա եղբայրների նկատմամբ աղաղակող թշնամական արարք»- արձանագրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ