News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Իսակովի պողոտայում սեպտեմբերի 14-ին, ժամը 00.10-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, թեեւ հրդեհի բռնկում տեղի չի ունեցել, սակայն դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փկարարկան ջոկատի հերթապահ եվ ՃԿԿ ԱՒ արձագանքման խմբերը:

Ավտոմեքենան բախվելով Իսակովի պողոտային միացող նոր կառուցվող ճանապարհի շինարարական գոտու արգելափակոցներին, որոնց դեր են կատարել անվադողերըն, շրջվել է։ Դեռեւս պարզ չէ, թե արդյոք շինարարական կազմակերպությունը պատշա՞ճ կարգով է նախազգուշացնող ճանապարահային նշաններ կիրառել շինարարության վայրում։

Մեքենայում եղել է միայն վարորդը` 1985 թ. ծնված Դավիթ Մանուկյանը, որին տեղափոխել են հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատել են բավարար։

Նշենք, որ ճանապարհների վրա շինարարական կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնող ընկերությունները, մասնավորապես Երեւանի ջրի ներկայացուցիչները, վարորդների պնդմամբ պատշաճ կարգով չեն տեղադրում համապատասխան նշաններ, որպեսզի գիշերային ժամերին վարորոդները զգուշանան այդ վայրերից։ Նման թերացումները բազմաթիվ վթարային իրավիճակներ են ստեղծում։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տպել
Ամենաշատ