News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուս փախստական օլիգարխ Բորիս Բերեզովսկին հետ է կանչել դատական հայցն ընդդեմ վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքի, որը երկար տարիներ իր գործընկերն է եղել:

Addleshaw Goddard փաստաբանական գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, որը Լոնդոնի Գերագույն դատարանում ներկայացնում է Բերեզովսկու շահերը, կողմերը խաղաղ համաձայնագիր են կնքել, որի մանրամասները չեն հրապարակվի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայտնի է միայն, որ Բերեզովսկին հրաժարվել է միջազգային ներդրումային Salford Capital Partners ընկերության կառավարման ներքո գտնվող Պատարկացիշվիլիի ակտիվների նկատմամբ բոլոր հավակնություններից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարարը Պատարկացիշվիլիի ժառանգներից մտադիր է 3 մլրդ դոլար ստանալ:

Ինչպես գրում է «Վեդոմոստին», Պատարկացիշվիլիի այրի Իննա Գուդավաձեն ամուսնու մահից հետո (2008թ. փետրվարի 12-ին) Բերեզովսկու հետ համաձայնագիր էր ստորագրել, որով ճանաչել էր նրա իրավունքը ժառանգության  50%-ի նկատմամբ, սակայն հետո հրաժարվել էր, ինչն էլ Բերեզովսկուն դրդել էր դիմել դատարան:

Ըստ  Forbes-ի, կողմերը պայմանավորվել են, որ   Պատարկացիշվիլիի ընտանիքն, այնուամենայնիվ, Բրեզովսկուն կփոխանցի որոշ ակտիվների 30-50 տոկոսը: Բացի այդ, կողմերը կիսել են ընտանիքին պատկանող եւ Բերեզովսկու կողմից սառեցված բանկային հաշիվների կանխիկ շուրջ 70 մլն դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ