News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 10 հասցեի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած եւ վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 14-ին, ժամը 00.10-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ եւ  ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Միկրա» մակնիշի 33 ST 094 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդ` 27-ամյա Դավիթ Մանուկյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն. հրդեհի բռնկում տեղի չի ունեցել: Տուժածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Տպել
Ամենաշատ