News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Շիրակի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 13-ին, ժամը 23.48-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.13-ին, մարվել` 00.37-ին: Լ. Պապիկյանին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվել են Ռ. Կարապետյանին պատկանող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 20 OU 613 եւ «Երեւան ջուր» ՓԲԸ-֊ին պատկանող «Վազ 2107» մակնիշի 691 OU 64 պետհամարնիշների ավտոմեքենաները, իսկ Հ Վալյանին պատկանող ավտոտնակում՝ տնտեսական իրեր (15 քմ):

Տպել
Ամենաշատ