News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուս  զինվորականները ուսումնավարժանքների ընթացքում  կրակել են սունկ հավաքողի վրա: Թոշակառուն սունկ հավաքելու էր գնացել եւ պատահաբար ընկել էր կրակահերթի տակ:

Բելառուսի Հանրապետության Քննչական կոմիտեի տվյալններով  դեպքը տեղի է ունեցել Սմորգոն քաղաքի մերձակայքում: Տեղաբնակ 60-ամյա տղամարդը գնացել էր սունկ հավաքելու: Երբ նա մոտեցել է հրաձգարանի տարածքին, նրան դիմավորել են տարածքը հսկող զինվորները եւ ետ են ուղղարկել` զգուշացնելով ուսումնավարժանքների մասին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն, սակայն տղամարդը այդպես էլ տուն չի վերադարձել:

Տղամարդու անհետացումից հետո, նրա կինը ոստիկանություն է դիմել: Կազմակերպված որոնումների արդյունքում  սունկ հավաքողին հայտնաբերել են անտառում` զինվորական հրաձգարանից ոչ շատ հեռու: Ինչպես բացահայտել է փորձաքննությունը, տղամարդը մահացել է պայթեցված արկի բեկորից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ