Սեպտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: