News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մահմեդական աշխարհում տիրող հուզումները հասել են Սուդան. այստեղ Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմից զայրացածները  հարձակման թիրախ են դարձրել Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայա դեսպանատաները:

Սեպտեմբերի 14-ին մոտ 5 հազար մարդ է  հավաքվել  Խարտումա կենտրոնում եւ գրոհել  իրար մոտ գտնվող ԳԴՀ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Ոստիկանները փորձել են խանգարել դեսպանատների գրոհը` ամբոխի դեմ կիրառելով արցունքաբեր գազ: Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, դա չի կանգնեցրել ծայրահեղ տրամադրված մարդկանց: Ցուցարարներին հաջողվել է ներխուժել գերմանական  դեսպանատան  տարածք եւ այնտեղից պոկել Գերմանիայի դրոշը, որի փոխարեն կախվել է իսլամիստական կազմակերպություններից մեկի դրոշը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նկարահանած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի բուռն ալիք է բարձրացել իսլամական աշխարհում, ինչի հետեւանքով Լիբիայի, Եգիպտոսի, Թունիսի եւ Յեմենի ամերիկյան դեսպանատների վրա հարձակումներ են տեղի ունեցել: Լիբիայում անկարգությունների հետեւանքով Բենգազիում սպանվել է ամերիկյան դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ