Սամարայից Երեւան ուղեւորված երթուղային ավտոբուսը բախվել է «ԿԱՄԱԶ»-ին: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, ժամը 09:05-ին:
Ինչպես տեղեկացնում է «SAMARA24»-ը, М-6 դաշնային մայրուղում բախվել են ուղեւորատար Neoplan ավտոբուսն ու բեռնատար «ԿԱՄԱԶ» մեքենան: Վթարի պահին ավտոբուսում 21 մարդ է եղել, երկուսը` վարորդ, 19 ուղեւորներ, որոնցից չորսը` երեխա:
Վթարի արդյունքում տուժել է ավտոբուսի վարորդը:
Ներկա պահին ուղեւորները տեղավորվել են Կետչեներիի կայարանամերձ «Քարավան» սրճարանում: Նրանց հետեւից արդեն ավտոբուս է մեկնել Երեւանից: Ժամանման մոտավոր ժամանակը սեպտեմբերի 15-ի ժամը 01:00-ն է: