News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դ. Անհաղթ փողոցում գտնվող պուրակում կրակոցներ են լսվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ անհայտ անձը, 2012 թ. օգոստոսի 31-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Դրոյի 2 հասցեում գործող սրճարանի դիմաց իր մոտ ապօրինի պահվող  հրազենով կրակել է Վոլոդյա  Հ.-ի ուղղությամբ` պատճառելով ծանր վնասվածքներ:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում ՀՀ  քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վոլոդյա Հ.-ին մարմնական վնասվածք   է հասցրել նրա ծանոթ, 1986 թ. ծնված,  Վրաստանի Հանրապետության քաղաքացի  Գրիգոր Կյուրեղյանը, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Սեպտեմբերի 6-ին  Գրիգոր Կյուրեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ովքեր տեղեկություն ունեն նրա գտվելու վայրի մասին, խնդրում ենք դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կամ զանգահարել 24-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով:

Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ