News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1521 պատահար, ինչի  հետեւանքով 176 մարդ զոհվել է, 2236-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ 2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1367 պատահար, ինչի  հետեւանքով 183 մարդ զոհվել է, 2025-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2012 թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է  վրաերթի 453 դեպք, ինչի  հետեւանքով 50 մարդ զոհվել է, 434-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2011 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 453 դեպք, ինչի  հետեւանքով 63 մարդ զոհվել է, 460-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ