News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական հայտնի Taraf պարբերականի համակարգող, սյունակագիր Մարգար Եսայանն իր «Այս թուրքը մեզ կկոտորի» վերնագրոց հրապարակման մեջ անդրադարձել է քրդական հարցին՝ մեջբերելով նաեւ Հայոց ցեղասպանության հետ կապված մի քանի մանրամասներ։

NEWS.am-ը ներկայացնում է Մարգար Եսայանի հրապարակումից մի հատված.

«Թուրքիան բոլոր քրիստոնյաներին, հատկապես հայերին կոտորելու եւ վռնդելու արդյունքում է ստեղծվել։ Զարմացաք, բայց Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Վեջդի Գյոնուլն ասում էր. «Նրանք (քրիստոնյաները-խմբ) հեռացան, մեր հավաքականությունն ապահովեցինք, ազգ դարձանք։ Մի խոսքով՝ բացառիկ ճիշտ խոսքեր։ Թուրքերին ներկայացնող իթթիհադականները (երիտթուրքեր-խմբ)  քրդերին ներկայացնող ֆեոդալ պարոնների հետ համաձայնության եկան միասին հայերին ոչնչացնել, ունեցվածքը կիսվել, հետո էլ երկիրը միասին ղեկավարել։

Արեցին...

Հետո ի՞նչ եղավ։ Իթթիհադականներին վերացրած, սակայն կոտորողի մտածելակերպից չտարբերվող Մուսթաֆա Քեմալը մոռացավ քրդերին բացահայտ խոստացած ինքնավարությունը եւ սկսվեցին սպանվել քրդերը։  Արդեն հայերի տեղը քրդերն էին զբաղեցնում։ Քանի որ ռիսկը վերջացել էր, պետություն էր ստեղծվել, աշխարհը խոստացել էր, որ Թուրքիայից հաշիվ չի պահանջի Հայոց ցեղասպանության համար։ Այսինքն՝ Օաջալանի եւ PKK-ի՝ Մուսթաֆա Քեմալի հանդեպ հիացմունքն այնտեղից է գալիս։

Այսօրվա որոշ քրդերը, ովքեր ասում են. «Մենք ազգային փոքրամասնություն չենք, մենք հանրապետությունը ստեղծող հիմնական տարրն ենք», չգիտեն, թե ինչ անբարոյական անցյալի են այդ բառերով տեր կանգնում։  Սակայն այդ ասողները Մուսթաֆա Քեմալի մեթոդներին հարգանքով են վերաբերվում հաստատ։

Սա չեմ գրում, որ արանքում Ցեղասպանությունն էլ գրեմ։ Ուղղակի թեմայի այս կողմի մասին գրողներ շատ չկան եւ գուցե սա գրելուց մի օգուտ լինի, քանի որ քրդական հարցի հիմքում այս անցած եւ չորացած մտածելակերպն է»,-գրում է Taraf-ի սյունակագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ