News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սադամ Հուսեյնի նմանակը պնդում է, թե իրաքյան ինչ-որ ավազակախումբ  փորձել է  իրեն առեւանգել եւ ստիպել նկարահանվել պոռնոֆիլմում:

Մոհամեդ Բիշար անուով եգիպտացին, ով ապշեցուցիչ կերպով նման է իրաքյան հանգուցյալ առաջնորդին, պնդում է, որ ավազակախումբը պատրաստվել է ֆիլմը մատուցել որպես իրաքյան բռնապետի բացառիկ տեսանյութ, հաղորդում է «The Times»-ը:

Բիշարի հարազատների խոսքով` անհայտ անձինք նրան  333 հազ. դոլար են խոստացել Սադամի դերում նկարահանվելու համար: Երբ Բիշարը մերժել է` սպառնալից զանգեր են հնչել, հետո փորձել են առեւանգել: Արդյունքում Բիշարին դեն են նետել մեքենայից, որից հետո նա ուշքի է եկել հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ