News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնեվոյը ինֆարկտով հոսպիտալացվել է Կիեւի քաղաքային բժշկական կենտրոն:  Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ  83-ամյա արտիստի մոտ սրտամկանի սուր  ինֆարկտ է ախտորոշվել:

Դերասանին բարդ վիրահատություն են արել, ներկայումս նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:  Նրա վիճակը կայուն ծանր է:

Բրոնեվոյը հյուրախաղերով Կիեւ էր ժամանել սեպտեմբերի 7-ին` Մոսկովյան  Լենկոմ թատրոնի դերասանների հետ:

Նշենք, որ Բրոնեվոյը ավելի քան 50  դեր է խաղացել կինոյում: Դրանցից առավել հայտնի են «Գարնան տասնյոթ ակնթարթը», «Այդ նույն Մյունհաուզենը», «Հոգեւարք» եւ այլն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ