News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-ին, կյանքի 91-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց սիրված դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հրաչուհի Արտյոմի Ջինանյանը: Այդ մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր եւ ռեժիսոր: Երեւանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչեւ 2002թ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել  բեմական խոսքի ամբիոնը:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգեւատրվել պետական պարգեւներով: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Հ. Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը, որով հայտնի է դարձել հայ հանրությանը:

Հրաչուհի Ջինանյանի մահվան առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է  թաղման կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի նախագահությամբ:

 

Տպել
Ամենաշատ