Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

4 հայուհիների խաբելով տարել են Դուբայ եւ բռնություն գործադրելու սպառնալիքով ներգրավվել են մարմնավաճառության մեջ

4 հայուհիների խաբելով տարել են Դուբայ եւ բռնություն գործադրելու սպառնալիքով ներգրավվել են մարմնավաճառության մեջՍեպտեմբեր 21, 2012 | 00:01

ԱՄԷ-ում բնակվող 38-ամյա Ա.Պ-ն միջնորդների միջոցով Հայաստանից 4 աղջիկների խաբեությամբ տարել է Դուբայ եւ նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ վիճակի խոցելիությունը օգտագործելով ներգրավվել են վերջիններիս մարմնավաճառության մեջ: Էրեբունի եւ Նուբարաշեն վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացանք, ո ր սույն գործը քննվում է  իրենց մոտ:

38-ամյա Ա. Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրություններում, նախնական համաձայնության գալով քույրերի` ԱՄԷ-ում բնակվող Ա. Թ-ի եւ ՀՀ-ում բնակվող Հայկանուշ Հովհաննիսյանի հետ 2007-2008թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի` շահագործման նպատակով, խաբեությամբ վստահությունը չարաշահելու եղանակով հավաքագրել եւ ԱՄԷ Դուբայ քաղաք են տեղափոխել ՀՀ քաղաքացիներ Ա. Գ-ին, Գ. Մ-ին, Ա. Շ-ին եւ Լ. Ա-ին ու նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ վիճակի խոցելիությունը օգտագործելով ներգրավվել են վերջիններիս մարմնավաճառության մեջ: Քրեական գործ է հարուցվել 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ,  եւ 4-րդ կետերով: Սույն հոդվածները պատժվում են ազատազրկմամբ 7-12 տարի ազատազրկմամբ: Ներկա պահին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ, հերթական դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 28-ին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Կրիմինալ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...