News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Իր ուղերձում նախագահ Ասադը նշել է. «Սիրիական ժողովրդի անունից եւ իմ կողմից անձամբ շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բարեկամ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման առթիվ: Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը: Տոնի առթիվ տոնական միջոցառումներ են տեղի ունենում: Հայ-սիրիական հարաբերությունները բարձր մակարդակի են: Սիրիայում  է հայկական սփյուռքի ամենամեծ համայնքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ