News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նշանավոր դերասան եւ քաղաքական նախկին գործիչ Առնոլդ Շվարցնեգերը իր հիշողություններում նկարագրել է այն պահը, երբ կնոջը խոստովանել է տնային աշխատակցուհուց երեխա ունենալու մասին: Հիշողությունները շուտով կհայտնվեն ամերիկյան կրպակներում:

Գրքում ասվում է, որ խոստովանությունը տեղի է ունեցել ընտանեկան հոգեբանի այցելության ժամանակ 2011 թ-ի հունվարի 4-ին` նահանգապետի աթոռը լքելու հաջորդ օրը, գրում է The Daily Telegraph-ը:

Դերասանը խոստովանում է, որ պետք է վաղուց պատմեր կնոջը  ճշմարտությունը. «Սակայն ճիշտ վարվելու փոխարեն, ես այդ ճշմարտությունը թաքցրել եմ գիտակցության խորքերում  եւ փակել եմ այնտեղ`չհիշելով այդ մասին ոչ մի օր»: Շվարցնեգերը պատմել է, որ տնային տնտեսուհու հետ երեխային ստեղծել են Քալիֆորնիայի իր ամառանոցում, երբ կինը մեկնել էր:

Ինտերնետում արդեն ի հայտ է եկել «Ողջ ճշմարտությունը իմ հրաշալի կյանքի մասին» գրքի գովազդը, որը թրեյլերի տեսք ունի: Գովազդումը Շվարցնեգերը խոստանում է, որ իր գրքի էջերում հնարավոր կլինի կարդալ ամերիկյան իր երազանքի իրականացման  մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ