News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Forbes»-ը պարզել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցիներից մեկի անձը` նա ադրբեջանցի գործարար Իլհամ Ռահիմովն է, 500 մլն արժողությամբ մոսկովյան անշարժ գույքի  սեփականատերը:

Ռահիմովն իրավաբանական գիտությունների դոկտոր է,  Բաքվում իրավանբանական  «Fina LLC» ընկերության գործընկերը:  Ըստ «Forbes»-ի աղբյուրների` Ռահիմովն ու Պուտինը միչ օրս պահպանում են բարեկամական հարաբերությունները:Նշվում է, որ Պուտինի` իշխանության գալուց հետո դոկտոր-պրոֆեսոր Ռահիմովի կյանքը կտրուկ կերպով փոխվել է: Նա Ադրբեջանում առաջինն էր, ով «Maybach» էր գնել,  հիմա նա  ապրում է երկու քաղաքում` Բաքվում եւ Մոսկվայում:

Ըստ աղբյուրների` Ռահիմովը կապված է խոշոր, բազմապրոֆիլ բիզնեսի հետ` ոսկու, նավթի արտահանում,  անշարժ գույքի շուկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ