News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաքվում նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի ժամանման  կապակցությամբ, որի համերգը  պետք է կայանա Հեյդար Ալիեւի անվան համերգասրահում:

«Չի կարելի Պետական դրոշի օրը (նոյեմբերի 9-ին) թույլատրել հայկական արմատներ ունեցող Կիրկորովի այցը մեր մայրաքաղաք: Դիմելով կազմակերպիչներին` ցանկանում եմ նշել, որ դեռեւս ուշ չէ: Եթե կազմակերպիչները որոշեն համերգն անցկացնել, մենք մտադիր ենք բողոքի ցույց անցկացնել Հեյդար Ալիեւի պալատի առաջ», -  Vesti.Az-ին հայտնել է  «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին: 

Հիշեցնենք, որ ռուս  հայտնի երգիչ, ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը նոյեմբերի 9-ին  մենահամերգով հանդես կգա Բաքվում: Տվյալ համերգը  երգչի առաջին մենահամերգն է Ադրբեջանի մայրաքաղաքում: Ավելի վաղ Ֆիլիպ Կիրկորովը Բաքվում մասնակցել էր ռուսական աստղերի խմբակային համերգին` նվիրված Իգոր Կրուտոյի բենեֆիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ