News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ամերիկացի իլյուզիոնիստ Դեւիդ Բլեյնը 72 ժամ կմնա արհեստական կայծակի լարման տակ, որը կստեղծվի Տեսլա տրանսֆոմատորի կողմից: Իր հնարքը նա կիրականացնի հոկտեմբերի 5-8-ը Նյու Յորքի ամբարտակներից մեկում:

Իլյուզիոնիստը կկանգնի 6 մետր բարձրությամբ հարթակի վրա` փաթաթված  10 կգ քաշ ունեցող երկաթյա շղթայով: Շղթան կծառայի որպես Ֆարադեյի վանդակ եւ կպաշտպանի իլյուզիոնիստին հոսանքի լիցքերից:

72 ժամերի ընթացքում Բլեյնը ստիպված կլինի մնալ առանց սննդի, իսկ ջուրը կխմի ձողիկի միջոցով: Քանի որ Տեսլայի էլեկտրական կոճերը շատ ուժեղ ձայն են հանում, Բլեյնը ականջները կպաշտպանի հատուկ ականջակալներով, որոնց օգնությամբ նա նաեւ կապ կպահպանի կազմակերպիչների եւ հանդիսատեսի հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշում են կազմակերպիչները, չնայած այն հանգամանքին, որ Տեսլայի տրանսֆոմատորի ելքային լարումը կարող է հասնել միլիոն վոլտի, նրանց արտահոսքը չի կարող վնաս հասցնել  օրգանիզմին: Իլյուզիոնիստի առողջության  համար գլխավոր վտանգը ներկայացնում են գազերը` օզոնը եւ ազոտը, որոնք առաջանում են թթվածնի եւ հոսանքի շփման ժամանակ: Թունավորման հնարավորությունը նվազեցնելու նպատակով Բլեյնը ապահովված կլինի  օդափոխության հատուկ համակարգով:

Նախկինում Բլեյնը արդեն բազմիցս ուսումնասիրել է մարդկային մարմնի հնարավորությունները: Մասնավորապես նա 44 օր կախված է մնացել Թեմզայի վրա ապակե խորանարդում եւ 63 ժամ` սառույցի մեծաբեկորի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ