News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Amnesty International-ը կոչ է արել Ռիհաննային եւ Շակիրային չմեկնել համերգներով Ադրբեջան: Amnesty International-ը, ինչպես նաեւ մեկ այլ նմանատիպ կազմակերպություն Sing for Democracy-ն  նշել են, որ այդ երկրի քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են, եւ երգչուհիները մեկնելուց առալ պետք է շատ խորը մտածեն իրենց քայլի մասին:

Նշենք, որ երկու երգչուհիներն էլ ծրագրում են այցելել Բաքու ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում: «Երգչուհիները պետք է լավատեղյակ լինեն, թե ինչ է կատարվել Ադրբեջանում Եվրատեսիլից հետո»,- ասված է կազմակերպությունների ղեկավարների ստորագրությամբ նամակում: «Amnesty International-ը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են արվեստի բոլոր մարդկանց, լրագրողներին, ակտիվիստներին եւ քաղաքցիներին իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորություն տալ: Մենք հուսով ենք, որ դուք կիսում եք մեր հավատը»,-նշված է երգչուհիներին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում կայացած Եվրատեսիլին անցկացմանը զուգահեռ, այդ երկրում ձերբակալվեցին բազմաթիվ ակտիվիստներ, լրագրողներ եւ հասարակական գործիչներ, ովքեր փորձում էին բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ