News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

50-ամյա ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնանում է 36-ամյա Դավիթ Վարդանյանի հետ: Երգչուհին իր փեսացուին ներկայացրել է RU.TV հեռուստաընկերության երկրորդ մրցանակաբաշխության ժամանակ: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Սվիրիդովան երեկոյի ընթացքում երջանիկ տեսքն ուներ:

36-ամյա գործարար Դավիթ Վարդանյանը Ալյոնայի հետ ծանոթացել է 4 տարի առաջ Երեւանում տեղի ունեցած երեկույթի  ընթացքում: Սակայն տարիքային տարբերությունը Ալյոնային չի հուզում:

Աստղի երկրպագուները վստահեցնում են, որ սիրահարների մոտ ամեն ինչ շատ լուրջ է եւ որ մոտ ժամանակներս Սվիրիդովան կամուսնանա: Ինչպես պատմում են երգչուհու ընկերները , Վարդանյանը շատ արագ լեզու է գտել Սվիրիդովայի որդիների` 29-ամյա Վասիլիի եւ ութամյա Գրիշայի հետ: Ալյոնան իր հերթին ծանոթացել է սիրելիի` երեխայի  հետ:

Մոտ ժամանակներս զույգը պատրաստվում է ամուսնանալ,  ընդ որում` կովկասյան բոլոր ավանդույթներով: Արարողությանը կհրավիրեն ամենաքիչը 5-6 հարյուր հյուրեր, գրում է «Էքսպեսս-գազետան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ