News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նշանավոր ռուս դերասանուհի Մարինա Գոլուբը մահացել է վթարից: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերըՄոսկվայում, հաղորդում է ռուսական մայրաքաղաքի ՆԳՆ-ն:

Լոբաչեւսկու եւ Վերնադսկու պողոտաների հատման վայրում իրար են բախվել 4 մեքենաներ: Վթարի զոհ է դարձել նաեւ մեկ տղամարդ, ում ինքնությունը պարզվում է: Նա եղել է դերասանուհու հետ նույն մեքենայում, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Ինչպես հաղորդում է Life News-ը, 54-ամյա  Մարինա Գոլուբը եղել է Hyundai մակինշի մեքենայի մեջ: Պարզվել է, որ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից: Սակայն վթարի մեղավորը նա չէ, այլ Cadillac-ի վարորդը, ով անցել է կարմիր  լույսի ներքո:

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Մարինա Գոլուբը թատրոնի, խորհրդային եւ ռուսական կինոյի դերասանուհի, հաղորդավարուհի է: Նա աշխատել է Մոսկոնցերտում, Ռայկինի անվան թատրոնում, մոսկովյան «Շալոմ» թատրոնում: Վարել է «Առավոտյան փոստարկղ», «Բարի առավոտ», «էխ, Սեմենովնա», «Դեւչատա»  հեռուստահաղորդումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ