News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի  է դարձել քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների  անունները: Ռոբերտ Լեֆկովիցը եւ Բրայան Կոբիլկան մրցանակը ստացել են կենդանի բջիջների ռեցեպտորների ուսումնասիրության համար:

Ինչպես պարզաբանում է ՌԲԿ-ն, նրանք մրցանակը ստացել են G-սպիտակուցներին ուղեկցող ռեցեպտորների ուսումնասիրության համար: Նրանց աշխատանքը թույլ կտա նոր դեղամիջոցներ ստեղծել: Մինչեւ արարողության սկիզբը, մրցանակի գլխավոր հավակնորդ էր համարվում ամերիկացի պրոֆեսոր Լուի Բրասը, ով հայտնաբերել է կոլոիդային կիսահաղորդիչային նանոբյուրեղները (քվանտային կետերը):

Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձած մրցանակակիրների պարգեւատրումը  տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` Նոբելյան մրցանակի հիմնադիր, շվեդ ձեռնարակատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը(1833-1896),  հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Հոկտեմբերի 11-ին Ստոկհոլմում հայտնի կդառնա 2012 թ-ի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ