News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի փոփ-երգչուհի Սարա Բրայթմանը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է` որպես զբոսաշրջիկ Միջազգային տիեզերակայան թռչելու իր ցանկության մասին: Երգչուհու  խոսքով, նա ստացել է Ռոսկոսմոսի թույլտվությունը եւ կարող է արդեն պատրաստվել թռիչքին:

Երգչուհին հայտնել է, որ 2013 թ-ին համաշխարհային շրջագայության կմեկնի, որի ավարտից հետո կես տարի կնախապատրաստվի  տիեզերական  թռիչքին:

Թռիչքի ժամկետները այժմ համաձայնեցվում են Ռոսկոսմոսի եւ ՄՏԿ-ի այլ գործընկերների միջեւ, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴ-ը:

Բրիտանական երգչուհին հայտնել է, որ անցյալ տարվա հուլիսին ռուսական Աստղային քաղաքում բժշկական եւ ֆիզիկական զննում է անցել: Բրայթմանի խոսքով, տիեզերքի մասին նա երազում է դեռեւս 8 տարեկանից, հաղորդում է «Մայակը»:

ՄՏԿ թռիչքի ժամանակ երգչուհին նպատակ ունի մի շարք ծրագրեր իրականացնել ՅՈՒՆԵՍԿՈ-ի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Իսկ թե ինչ ծրագրեր է նախատեսում իրականացնել երգչուհին, հայտնի կդանա ավելի ուշ:

Բրայթմանը իր գործունեությունը սկսել է որպես պարուհի, իսկ հետագայում դարձել է «Կատուներ» եւ  «Օպերայի ուրվականը» մյուզիքլների աստղը: Նա երկու անգամ երգել է Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ