News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կրկեսի կոլումբիացի նշանավոր դերասան Մարիո Սեբալոսը, ով մոսկովյան կրկեսում ընկել է մեծ բարձրությունից,  լուրջ վնասվածքներ չի ստացել: Բժիշկները  չեն  հաստատել «ողնաշարի կոտրվածք» սարսափելի ախտորոշումը: Այս մասին հայտնել է Մոսկովյան մեծ կրկեսի մամուլի ներկայացուցիչ Վադիկ Գուրովիչը:

Նրա խոսքով, Մարիոն ընկել է ռեկորդային հնարքի կատարման ժամանակ: Նա ավարտել է ելույթը, իսկ հետո ցավերի պատճառով դիմել է բժշկի օգնությանը: Առավել մանրազնին քննության համար Մարիոն Բոտկինսկիի հիվանդանոց է դիմել: Բժիշկները նրա մոտ ոչ մի լուրջ վնասվածք չեն հայտնաբերել եւ նա տուն է վերադարձել, գրում է ՆՏՎ-ն:

Դերասանի կինը` Օլգա Սեբալոսը Business FM-ին պատմել է, որ նա ոչ լուրջ վնասվածքներ է ստացել պարանոցի եւ կրունկի հատվածում, կոտրվածքներ չկան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Գինեսի ռեկորդակիր Մարիո Սեբալոսը  իր էքստրեմալ հնարքներից մեկը կատարելու ժամանակ  ընկել եւ կոտրել է պարանոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ