News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում. այս անգամ դերասանուհին վիճել է սեփական մոր հետ: Ծեծկռտուքն այնքան լուրջ է եղել, որ ներկաները ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Իրավապահները  բաժանել են կռվող կանանց:

Նման լուրջ վեճի պատճառ է դարձել 40 հազար դոլարը, որը Դինա Լոհանը պարտք է վերցրել իր դուստրից: Լոհանը մորը խնդրել է վերադարձնել գումարը, իսկ երբ մերժում է ստացել, նա մեղադրել է մորը թմրանյութ օգտագործելու մեջ, հաղորդում է «Վոկրուգ TV»-ն: Ինչպես նշում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, կրտսեր Լոհանը կռվի արդյունքում վնասվածք է ստացել ոտքի հատվածում: Մոր ստացած վնասվածքների մասին ոչինչ չի հաղորդվում:

Ընդ որում, կանայք արդեն հասցրել են հաշտվել . լուսանկարը, որտեղ նրանք պատկերված են գրկախառնված, լուսանկարվել է Դինա Լոհանի տան մերձակայքում:

Միեւնույն ժամանակ ինտերնետում հայտնվել է Լոհանի հեռախոսազրույցը հոր հետ, որտեղ նա հորը պատմում է մոր հետ ծեծկռտուքի  մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ