News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մոսկվայում 81 տարեկան հասակում վախճանվել  է ռուս առաջատար մաթեմատիկոս, Ռուսական Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Անդրեյ Գոնչարը:

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Պետական մրցանակակիր, «Հայրենիքի առջեւ ծառայության» 2-րդ եւ 3-րդ աստիճանի շքանշանակակիր Գոնչարը եղել է ԽՍՀՄ ԳԱ-ի մաթեմատիկայի բաժնի ակադեմիկ-քարտուղար, այնուհետեւ ՌԳԱ-ի փոխնախագահ, նա նաեւ կարեւորդ դեր է կատարել հիմնարար ուսումնասիրության ռուսական ֆոնդի ստեղծման գործում, ասվում է ՌԳԱ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

Գոնչարի գիտական ուսումնասիրությունները  ընդգրկում են խնդիրների լայն շրջանակ, ինչպիսինն է օրինակ  ռացիոնալ եւ ներդաշնակ ապրոքսիմացիայի տեսությունը եւ այլն:

Բացի այդ, Անդրեյ Գոնչարը 1987 թ.-ից եղել է ռուսական «Մաթեմատիկական հավաքածու» ամսագրի  գլխավոր խմբագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ